Թալիբներն ազատ են արձակել ԱՄՆ 2 քաղաքացու՝ որպես «բարի կամքի դրսևորում»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Screenshot 2022-12-21 134323

Աֆղանստանում իշխող «Թալիբան» շարժումն ազատ է արձակել կալանքի տակ գտնվող երկու ամերիկացիների։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել Է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

«Մենք հասկանում ենք, որ սա բարի կամքի դրսևորում Էր թալիբների կողմից: Դա գերիների կամ կալանավորների փոխանակման մաս չէր։ Որևէ գումար չի տրամադրվել այս ամենի համար։

Մենք սա հասկանում ենք կամ, համենայն դեպս, Թալիբանը, սա բնութագրել է, որպես բարի կամքի դրսևորում», - ասել է Փրայսը լրագրողներին:

Փրայսը նշել է, որ ազատ արձակված ամերիկացիները ստանում են անհրաժեշտ աջակցությունը և շուտով կմիանան իրենց սիրելիներին։

Ի դեպ, թալիբների կողմից 2 ամերիկացիներին ազատ արձակելու որոշումը համընկել է Աֆղանստանի համալսարաններում կանանց կրթությունը կասեցնելու որոշման հետ։

--00—ՅՄ