Սարավան գյուղի մոտ մեքենան արգելափակվել է գետի մեջ. օգնության են հասել փրկարարները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

photo_2024-04-11_08-30-28

Ապրիլի 10-ին, ժամը 17:58-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարավան գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է գետի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Դարբ գետից դուրս են բերել «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ա․):

--00—ՅՄ