Մեքենան ընկել է գետը. 22-ամյա վարորդը մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

վթար

Մարտի 4-ին ոստիկանության Ստեփանավանի բաժին 53-ամյա մի տղամարդուց հաղորդում է ստացվել, որ որդին՝ 2000 թ. ծնված Մելսիկ Հովսեփյանը, մարտի 3-ին, ժամը 21.00-ի սահմաններում, իր «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել տնից և չի վերադարձել:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և փնտրողական աշխատանքների շնորհիվ Ստեփանավան քաղաքի ոլորաններում՝ Ձորագետ գետի՝ կամրջի տակով անցնող հատվածում հայտնաբերվել է «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ավտոմեքենան կամրջի վրա դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 60 մ բարձրությունից ընկել գետը:

Ավտոմեքենայում հայտնաբերվել է Մելսիկ Հովսեփյանի դին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:

--00--ՄՀ