Վանաձորում քաղաքացին ընկել է գետը, փրկարարները քաղաքացուն դուրս են բերել գետից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News 

հասարակական

Հունիսի 12-ին, ժամը 21:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վանաձոր թաղամասի վերջնամասում քաղաքացին ընկել է գետը և չի կարողանում ինքնուրույն դուրս գալ․ անհրաժեշտ է օգնություն։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ։

Փրկարարները Վանաձոր գետից դուրս են բերել Սարգիս Կ․-ին (ծնված 1995 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ։

Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության աշխատակիցնեը։

--0--ԿԿ