ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News
Հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարներ Միխայիլ Գալուզինը և Էլնուր Մամեդովը։
Ի թիվս այլ հարցերի՝ կողմերը քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա հայ-ադրբեջանական կարգավորման հեռանկարները։
ՌԴ ԱԳՆ-ից նշում են՝ հանդիպումն անցել է բարեկամական և վստահության մթնոլորտում, որը համապատասխանում է ռուս-ադրբեջանական դաշնակցային և ռազմավարական գործընկերության ոգուն։
--00—ՍՊ