Սամսոնյանին տարել են Շենգավիթի դատարան, Սաղաթելյանը Երևանի քննչականում է, մեղադրանք են առաջադրում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

433720854_825468779613098_7064319711228470487_n

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․

Ափդեյթ «Իմնեմնիմի»-ի գործով.

1) Նարեկ Սամսոնյանին տարել են Շենգավիթի դատարան։ Ընթանում է դատավորի դմակագրության գործընթացը։ Դեռ հայտնի չի ո՛չ դատավորը, ո՛չ էլ նիստի ժամը։ Հավանաբար նիստը կնշանակվի մոտակա 2-3 ժամերի ընթացքում։

2) Վազգեն Սաղաթելյանը դեռ Երևանի քննչականում է։ Մեղադրանք են առաջադրում։ Շուտով նրան նույնպես կտեղափոխեն Շենգավիթի դատարան։ Վազգենի պաշտպանությունը ստանձնել է Արսեն Բաբայանը (ըստ օրենքի՝ նույն փաստաբանը չի կարող նույն գործով մեկից ավել պաշտպանյալ ունենալ):

3) Տղաները մեղադրվում են «Իմնեմնիմի 83»-ում, մասնավորապես՝ 11-58-րդ րոպեներին հնչեցրած խոսքի համար։ Թողարկման հղումը տե՛ս ստորև։

4) Սա դասական քաղաքական հետապնդում է, որտև տղաները մեղադրվում են իշխանության հասցեին կոշտ քննադատական խոսք հնչեցնելու համար՝ Տավուշի գյուղերը հանձնելու պատճառով։

--00—ՅՄ