Ձեր սատարումը մեծ ուժ է տալիս` նոր եռանդով շարունակելու պայքարը․ Նարեկ Սամսոնյան և Վազգեն Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

haytni-e-narek-samsonyani-ev-v-n288081-1

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ ««Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցեցի Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին:

Վերջիններս առաջին հերթին շնորհակալություն էին հայտնում իրենց աջակցություն հայտնած բոլոր քաղաքացիներին` վստահեցնելով, որ այդ սատարումն ու ջերմ վերաբերմունքը մեծ ուժ է տալիս` իրենց պայքարը նոր եռանդով շարունակելու գործում:

Ինքս չեմ կասկածում, որ իշխանության այս վրեժխնդրությունը ոչ միայն չի կանխելու Նարեկի, Վազգենի ու նրանց նման մտածող անձանց ազատ խոսքի արտահայտմանը, այլ երկրի ներսում և դրսում ուշադրություն է կենտրոնացնելու Հայաստանում առկա քաղաքական հետապնդումների խնդրին»:

--00—ՅՄ