Պատրաստ եմ Երևանում մյուս ամիս գալ հանդիպման և քննարկում ունենալ. Քըլըչը՝ Ռուբինյանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունենում պանելային քննարկում «Խաղաղությունը, զարգացումն ու կապվածությունը Հարավային Կովկասում» խորագրով, որտեղ որպես բանախոսներ հանդես են գալիս նաև Ռուբեն Ռուբինյանը, Հիքմեթ Հաջիևը, Սերդար Քըլըչը, Տոյվո Կլաարը։

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն իր հայ գործընկերոջը` Ռուբեն Ռուբինյանին առաջարկել է հաջորդ շաբաթ հանդիպել Երևանում, և դա «կդառնա պատմական իրադարձություն»։

«Ես և դուք դա հետո կքննարկենք և կորոշենք, թե երբ և որտեղ կհանդիպենք»,- պատասխանել է Ռուբինյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումում կայացած քննարկման ժամանակ։

--00—ԼՀ