Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահը Երևանում հանդիպել է Արցախի արտաքին գործերի նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

1107631

Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեն այցելել է Հայաստանում Արցախի ներկայացուցչություն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  Լորան Վոքիեն ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում հանդիպել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանի հետ։

Լորան Վոքիեն մարտի 29-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և ՀՀ ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանի հետ այցելել է Բերձորի փակ միջանցքի սկզբնամաս՝ Հայաստան-Արցախ մայրուղու սահմանակետում փաստագրելով ճանապարհի փակ լինելը։  Վոքիեի Հայաստան այցի շրջանակներում Սյունիքի մարզը և Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանը համագործակցության համաձայնագիր են ստորագրել։

--00—ՅՄ