ՀՀ դեսպան Վահե Գևորգյանը իր հավատարմագրերն է հանձնել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

photo_2024-01-31_15-27-12

Հունվարի 30-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահե Գևորգյանը Ժողովրդի մեծ դահլիճում իր հավատարմագրերն է հանձնել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին։

Իր խոսքում ՀՀ դեսպանը ընդգծել է հայ և չինացի հնագույն ժողովուրդների միջև հարաբերություններն ամրապնդելու իր հանձնառությունը՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունն ընդլայնելու Չինաստանի հետ երկկողմ հարաբերություններն ու բազմաոլորտ համագործակցությունը:

Չինաստանի նախագահը ողջունել է ՀՀ դեսպանին՝ մաղթելով ամենայն հաջողություն նրա գործունեության ընթացքում։

Հունվարի 29-ին Վահե Գևորգյանը ՉԺՀ ԱԳՆ-ում իր հավատարմագրերի պատճենն էր հանձնել ՉԺՀ ԱԳՆ արարողակարգի վարչության գլխավոր տնօրեն Հուն Լեյին։

--00—ՅՄ