Չինաստան այցի ավարտից հետո Մոնղոլիայի նախագահը տեղափոխվել է կարանտին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

չինաստանինախագահմոնղոլիայինախագահ

Մոնղոլիայի նախագահ Խալթմաագին Բաթուլգիի վարչակազմի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Չինաստանից վերադառնալուց հետո պետության ղեկավարը կարանտինի է տեղափոխվել։ Նա փետրվարի 27-ին Չինաստան էր մեկնել պաշտոնական այցով: Լուրի հաստատման մասին տեղեկացնում է Риа Новости-ն։

Նախագահն ուղևորության ընթացքում բանակցություններ է վարել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և Չինաստանի վարչապետ Լի Կեցիյանի հետ:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել, որ կորոնավիրուսների բռնկման ֆոնի վրա Մոնղոլիայի նախագահը մեկուսացվել է 14 օրով՝ Չինաստան մեկօրյա այցի ավարտից հետո։