ՀՀ նախագահը չինական Նոր տարվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

հասարակական

Նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանը մեծապես արժևորում է Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների և համագործակցության կայուն ու հետևողական զարգացումը: Նա Չինաստանի նախագահին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն:

Նախագահ Սարգսյանն իր և տիկնոջ՝ Նունե Սարգսյանի անունից շնորհակալություն է հայտնել նախագահ Սի Ծինփինին և տիկնոջը՝ Փեն Լիյուանին՝ իրենց ուղղված առողջության և զորակցության խոսքերի համար։

--0--ԿԿ