Արմեն Սարգսյանը շնորհավորել է Չինաստանի նախագահին ծննդյան տարեդարձի առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

1

Հանրապետության նախկին նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորել է Չինաստանի նախագահ Սի Ծինպինին։

«Չինաստանը դարավոր ավանդույթների և նորագույն տեխնոլոգիաների երկիր է՝ հնագույն, բայց երբեք չհնացող արժեքների բազմաշերտ մշակույթով:

2012 թվականին ստանձնելով Չինաստանի առաջնորդի պաշտոնը` Դուք արձանագրել եք հսկայական տնտեսական աճ և ամրապնդել Չինաստանի դիրքը որպես տնտեսական և աշխարհաքաղաքական գերտերություն:
Շատ կարճ ժամանակահատվածում Չինաստանը կարողացել է կտրուկ մեծացնել իր ազդեցությունը գլոբալ մակարդակում և դառնալ աշխարհի առաջատար երկրներից մեկը:

Իմ երկիրն ու ժողովուրդը Չինաստանի հետ կապված են տարածությունը գերազանցող բարեկամության ամուր կամրջով,  ես կրկնակի ուրախ եմ, որ կարողացել եմ մասնակիցը լինել այն ամրացնելու գործընթացին և պատրաստ եմ այսուհետ ևս իմ նպաստը բերել հայ֊չինական հարաբերությունների զարգացմանը», -մասնավորապես ասվում է ուղերձում:

--00—ԼՄ