Դուշանբեում հանդիպել են Թուրքիայի և Տաջիկստանի արտգործնախարարները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

դ.j

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հունվարի 10-ին մեկնել է Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբե, հայտնում է ermenihaber.am-ը։

Ֆիդանը Դուշանբեում դեմառդեմ հանդիպում է ունեցել տաջիկստանցի իր գործընկերոջ՝ Սիրոյիդդին Մուրիդդինի հետ: Հանդիպում է տեղի ունեցել նաև երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:

Ինչպես հայտնում է Թուրքիայի արտգործանախարարությունը, կողմերը քննարկել են քաղաքականության, տնտեսության, առևտրի, ներդրումների, կրթության, գիտության, մշակույթի, առողջապահության, զբոսաշրջության, անվտանգության ոլորտներում, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարում երկու երկրների համագործակցության վերաբերյալ հարցեր:

Նշվում է, որ մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում առկա համագործակցության շուրջ:

Հանդիպումներից հետո Ֆիդանն ու Մուրիդդին ստորագրել են Թուրքիայի և Տաջիկստանի արտգործնախարարությունների միջև 2024-2026 թթ-ի համագործակցության ծրագիրը:  

 --00—ԼՀ