Հարձակում Իրաքի իրանամետ խմբավորումներից մեկի կենտրոնակայանի վրա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 4, 24News

աթս

Այսօր կեսօրին հարձակում է տեղի ունեցել Իրաքում գործող իրանամետ խմբավորումներից մեկի՝ Բաղդադում գտնվող կենտրոնակայանի վրա։

Reuters-ի տեղեկություններով՝ հարձակումն իրականացվել է անօդաչու թռչող սարքի միջոցով, ինչի հետևանքով առնվազն երկու զինյալ զոհվել է, ևս չորսը՝ վիրավորվել։

Հարձակման պատասխանատվությունն այս պահին դեռ որևէ պետություն կամ կազմակերպություն չի ստանձնել։

--00--ԼՀ