Հարձակվել են Լոնդոնի «Տոտենհեմի» տնային մարզադաշտի վրա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Տոտենհեմ-735x375

Ազգային հավաքականների խաղերով պայմանավորված միջազգային դադարի ժամանակ հարձակում է իրականացվել Լոնդոնի «Տոտենհեմի» տնային մարզադաշտի վրա, որի արդյունքում մարզադաշտը զգալիորեն տուժել է։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Ըստ աղբյուրի՝ դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի՝ հոկտեմբերի 9-ին։ Արդյունքում իրավապահները բերման են ենթարկել մեկ անձի։ Նշվում է, որ վնասի արժեքը գնահատվում է առնվազն վեցանիշ գումար։ Ընդգծվում է, որ հարձակումը կապված չէ իսրայելա-պաղեստինյան հակամարտության և «Տոտենհեմի» ղեկավարության՝ հրեական համայնքի հետ ամուր կապերի հետ։

Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի ութ տուրից հետո «Տոտենհեմը» վաստակել է 20 միավոր և այժմ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։

--00—ՅՄ