ՀՀ-ին փորձում են ներքաշել ավելի վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ․ ՌԴ-ն տեսնում է այդ փորձերը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

ՀՀ-ին փորձում են ներքաշել ավելի վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ․ ՌԴ-ն տեսնում է այդ փորձերը։ Այսօր այս մասին ճեպազրույցի ընթացքում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«2023 թվականը Հայաստանի համար  «հեշտ» տարի չէր։ Հայաստանին փորձում են ներքաշել էլ ավելի վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ, Ռուսաստանը տեսնում է դա։ Մենք նկատում ենք նաև՝ Արևմուտքի համար բացարձակապես միևնույն է հայ ժողովրդի ճակատագիրը։ Արևմուտքն օգտագործում է հայ ժողովրդի պատմական հիշողությունը, ցավն ու ապրումները միայն իր սեփական հետաքրքրությունների շրջանակում», - մասնավորապես նշել է Զախարովան։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ