Ո՞վ է Հայաստանին ստիպում միանալ Միութենական պետությանը, թող ասեն հստակ. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերքել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությունը, թե Հայաստանին ստիպում են մտնել Ռուսաստանի հետ Միութենական պետության մեջ ու բացել իր ինքնիշխան տարածքով միջանցք։ Այս մասին նա խոսել է ճեպազրույցի ժամանակ։

«Իսկ կարո՞ղ են այդ մարդիկ (Արմեն Գրիգորյանը - խմբ.) ասել, թե ում վրա են հղում անում նման հայտարարություններ անելիս, որ իրենց ստիպում են, ինչպե՞ս է տեղի ունեցել այդ ստիպելը՝ մի բաժակ գինու շուրջ, թե ավելի կտրուկ միջավայրում։ Ինչպե՞ս է դա տեղի ունեցել։

Գիտեմ, որ ստիպում են, բայց չգիտեմ, թե ով ու երբ։ Իրենք մեղադրանք են ներկայացնում կոնկրետ երկրին, թող փաստեր ներկայացնեն, պատմեն։ Այդ դեպքում կարելի է հավելյալ մեկնաբանություններ տալ։ Ոչ մի ռուսաստանցի պաշտոնյա նման բան չի ասել, որ Հայաստանին ստիպում են միանալ Միութենական պետությանը։ Նույնպես ֆեյք է այն, որ Հայաստանին ստիպում են ինչ-որ միջանցք տալ», - ասել է նա։

--00—ԶՀ