Մոսկվան կոչ է անում լիովին ապաշրջափակել Լաչինի միջանցքը. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

1102723.jpg

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, ՌԴ արտգործնախարարության հետ համագործակցությամբ, մշտական ​​կապի մեջ են բոլոր շահագրգիռ կողմերի հետ. Լաչինի միջանցքում իրավիճակը կարգավորելու համար ակտիվ ջանքերը շարունակվում են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի շուրջ տիրող իրավիճակին:

«Ի տարբերություն արտաքին խաղացողների մեծամասնության, ովքեր սահմանափակվում են հայտարարություններով և ապաէսկալացիայի կոչերով, ռուսական կողմը տեղում իրական լուծումներ է փնտրում և մարդասիրական օգնություն է ցուցաբերում։ Ուստի մենք կոչ ենք անում լիովին ապաշրջափակել Լաչինի միջանցքը՝ համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության, և կոչ ենք անում Բաքվին և Երևանին քաղաքական կամք դրսևորել առկա տարաձայնությունները շուտափույթ կերպով լուծելու համար», - հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

--00—ԶՀ