Հենց Երևանում պատրաստ լինեն, կկարողանանք վերադառնալ բովանդակային աշխատանքի․ Զախարովան՝ ՀԱՊԿ մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

c6b133cc-1a92-42a5-8d39-6384ded0e209.jpg

Հենց Երևանում պատրաստ լինեն, մենք կկարողանանք վերադառնալ բովանդակային աշխատանքի։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստանում ՀԱՊԿ առաքելության տեղակայմանը։

Նա մեջբերել է նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին, որն ասել էր, որ ռուսական կողմը գոհ է, որ Հայաստանը շահագրգռված է ՀԱՊԿ խաղաղապահներ ընդունելու հարցում։

«Երբ Երևանում պատրաստ լինեն, Ռուսաստանի Դաշնությունը կկարողանա վերադառնալ կոնկրետ աշխատանքին՝ պարզաբանելու Հայաստանում ՀԱՊԿ առաքելության տեղակայման կոնկրետ ձևերը և այլ մանրամասներ։ Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա դա Երևանի հարցն է, քանի որ առաքելությունը գործելու է Հայաստանի տարածքում»,- հավելել է Զախարովան։

--00—ԶՀ