Ռուսաստանի Դաշնությունը ելնում է նրանից, որ Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News 

 «Ռուսաստանը ելնում է նրանից, որ Հայաստանը մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով»։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների այն հայտարարություններին, որ տեղին կլինի Հայաստանի ՀԱՊԿ-ի անդամակցության դադարեցումը։

«Մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ՝ այս կարգավիճակից բխող բոլոր իրավունքներով և պարտավորություններով»,- ասել է ռուս դիվանագետը։

Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Մոսկվան «ափսոսում է, որ կազմակերպության միջոցառումներին Երևանի մասնակցության դինամիկան նվազել է»։

 --00—ԼՀ