ՀՀ-ն անպատասխան է թողել ՀԱՊԿ հարցով միջգերատեսչական քննարկումներ անցկացնելու մեր առաջարկը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

Ռուսաստանը Հայաստանին առաջարկել է միջգերատեսչական խորհրդակցություններ անցկացնել ՀԱՊԿ-ի հետ կապված մտահոգությունները լուծելու համար, սակայն դեռ պատասխան չի ստացել։ Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ՀՀ կողմից ՀԱՊԿ անդամակցությունը սառեցնելու և անվտանգային պարտավորությունները չկատարելու վերաբերյալ հարցին։ 

«Մենք հայկական կողմին դիմել ենք միջգերատեսչական խորհրդակցություններ անցկացնելու և բոլոր հարցերին պատասխանելու համար։ Հայկական կողմից պատասխան դեռ չենք ստացել։ ԵԱՏՄ-ն միջազգային կազմակերպություն է՝ տնտեսական բնույթի, քաղաքական հարցեր չեն քննարկվում այնտեղ։ Այն Հայաստանին մեծ օգուտներ է բերում, որի առաջատարն է դարձել Հայաստանը վերջին տարիներին։ Նաև Հայաստանը այս տարվա ԵԱՏՄ նախագահությունն է ստանձնել», - նշել է Զախարովան։

--00—ՅՄ