Եվրոպայի խորհուրդը շատ լավ հարթակ է Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդման համար․ Ալիև

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

6572cc853412c6572cc853412d17020222776572cc853412a6572cc853412b

Դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին։

Բուրիչը նշել է, որ իրենք բարձր են գնահատում Հայաստանի և Ադրբեջանի երեկվա համատեղ հայտարարությունը, մասնավորապես դրանից բխող քայլերը, որոնք ուղղված են երկու երկրների միջև վստահության ձևավորմանը։ Նա ասել է, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ձևավորման գործընթացներին։

Ալիևը հայտարարել է, որ իր և Փաշինյանի ընդունած համատեղ հայտարարությունը ևս մեկ անգամ փոխադարձ քաղաքական կամքի դրսևորում է՝ երկկողմ խաղաղության օրակարգն առաջ մղելու և հարաբերությունները կարգավորելու համար։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Եվրոպայի խորհուրդը նաև շատ լավ հարթակ է երկու երկրների միջև վստահության ամրապնդման գործընթացները խթանելու համար։

--00—ՅՄ