ԵՄ հներկայացուցիչը Ալիևի հետ քննարկել է Կովկասում հաղորդակցությունների բացման և դելիմիտացիայի հարցը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

նկար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Հանդիպման ընթացքում Ալիևն ընդգծել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի դրական ներդրումը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։

Ալիևն ու Կլաարը մտքեր են փոխանակել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության վերականգնման, դեմարկացիայի և դելիմիտացիայի, ինչպես նաև այլ առանցքային հարցերի շուրջ։

--00—ԼՄ