Սոչիից երևաց, որ Երևանն ու Բաքուն այս տարի պայմանագիր չեն կնքի, Ալիևը դեմ է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

Սոչիից երևաց, որ Երևանն ու Բաքուն այս տարի պայմանագիր չեն կնքի, Ալիևը դեմ է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

Հայրապետյանի համոզմամբ, Սոչիի հայտարարությունը ընդհանրական էր, բայց այնտեղ կային նաև կարևոր շեշտադրումներ, օրինակ՝ ուժի չկիրառումը։

Բայց, փորձագետի պնդմամբ, դժվար թե Բաքուն հետևի դրան, հնարավորության դեպքում անպայման ուժ է գործադրելու։

Ըստ փորձագետի՝ Ստեփանակերտի հանրահավաքը հստակ ազդակներ է հաղորդել աշխարհին, և հարցը պետք է դիտարկվի հենց այդ համատեքստում, այսինքն` Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում։

--00—ԱՊ