Սոթքի բաց հանքի աշխատողներն արդեն ազատված են աշխատանքից. Գեղարքունիքի մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Սոթքի բաց հանքի աշխատողները արդեն ազատված են աշխատանքից, իրենք որոշակի խնդիրներ ունեն, գրավոր դիմել էին ինձ, ես իրենց խնդրանքն ուղարկել եմ ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն։ Առաջիկայում նախարարի հետ կքննարկենք, թե ինչպես կարող ենք խնդիրներին լուծում տալ։ Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Մարզպետը նշեց, որ բաց հանքը շահագործելը, աշխատողների խոսքով, այլևս շահավետ չէ, և հիմա փակ հանքում են աշխատանքներ կատարում․ «Աշխատողների շատ փոքր հատվածի աշխատանքի խնդիրը լուծել ենք, բայց դեռ բավականին խնդիրներ ունենք»,-ասաց նա։

Խոսելով Արցախից բռնի տեղահանվածներին մարզում կեցավայրով ապահովելու մասին, Սարգսյանը նշեց, որ այդ հարցերը կարգավորել են, սակայն մի շարք անձինք ունենք հոգեկան խնդիրներ, որոնց մասով ևս աշխատանքներ են տարվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ