Ո՞նց ես ընտրված նախագահին բան ասում. Փաշինյանին «դավաճան» անվանած Վարդանյանն ազատվել է աշխատանքից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

Screenshot 2023-04-26 181149

Նիկոլ Փաշինյանին «դավաճան» անվանելու համար երեկ ոստիկանության բաժին տարված Սամվել Վարդանյանը գործատուի հետ խնդիրներ է ունեցել իր կատարած արարքի համար: Նա ազատվել է աշխատանքից:

«Շատ տհաճ խոսակցություն եմ ունեցել գործատուիս հետ, ինքը համաձայն չէր իմ ասածի հետ, ինձ ասաց՝ այդ արարքիցս հետո նույնիսկ հյուրանոց ոտք չպետք է դնեի, այդտեղ ես ադմինիստրատոր էի աշխատում: Ասաց, որ սխալ եմ, ո՞նց եմ ընտրված նախագահին բան ասում և այլն: Մեր տհաճ խոսակցությունից երկուստեք հասկացանք՝ այդ աշխատանքն այլեւս անհնար է: Իրենք կուսակցական չեն, բայց խնդիրն այն է, որ իրենք հասկացան, որ խնդիրներ կունենան իմ նման աշխատող ունենալու դեպքում»,- Aravot.am-ին պատմեց Սամվել Վարդանյանը:

44-օրյա պատերազմի մասնակից Վարդանյանին գործատուն նաեւ ասել է, թե նույնիսկ սահմանից եկածներն իրենց նման կերպ չեն պահում: Այնինչ, Վարդանյանը երկար պնդում էր, որ մեր հարցազրույցում նույնիսկ չնշենք պատերազմին իր մասնակցությունը. «Չեմ ուզում իմ մասնակցությունը շահարկել, ես նոյեմբերի 9-ի երեկոյան եմ վերադարձել, այնքան բան եմ այնտեղ տեսել, որ դեսերտացիա կարող եմ գրել, բայց հիմա չեմ ուզում խոսել այդ մասին, չեմ ուզում նշվի իմ մասնակցության մասին» Անդրադառնալով ՔՊ գրասենյակի դիմաց տեղի ունեցածին՝ Վարդանյանն ասաց, որ պատրաստվում է բողոքարկել իրեն անօրինական ձերբակալելու որոշումը:

Սառը զենք ունենալու կասկածանքով բաժին տարված երիտասարդին ազատ են արձակել ավելի քան մեկ ժամ բաժնում պահելուց հետո: Այնտեղ, ըստ նրա, իրեն խուզարկել են, հարցաքննել, ոստիկաններից մեկն իր բջջային հեռախոսով իրեն նկարել է՝ պնդելով, որ այդ իրավունքն ունի, մոտ կես ժամ էլ իրեն են զրկել իր հեռախոսից օգտվելու իրավունքից:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ