Երևանում հուշարձանի հարթակից տղամարդը մոտ 80 մ ընկել և տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

Screenshot_2

Երեկ՝ նոյեմբերի 21-ին, առեղծվածային դեպք  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է  ստացվել, որ «Կասկադ»-ի տակ տղամարդու դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության կենտրոնական բաժնի պետ Երվանդ Նիկոյանն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի  2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Վլադմիրի Դերձյանի գլխավորությամբ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ