Շիրակում ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացված տղամարդը վերակենդանացման բաժանմունքում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

Screenshot_10

Երեկ՝ փետրվարի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը  17։25-ի սահմաններում «Գյումրու» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ ստացվել, որ պարեկային ծառայության ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Անիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Խաչատուր Պետրոսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։

Արդեն տեղում բժիշկները հայտնել են, որ վիրավորը վերակենդանացման բաժանմունքում մահացել է։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ