Ամրակից-Գյուլագարակ ճանապարհին ծառի ճյուղը պոկվել և ընկել է տղամարդու վրա․ նա մահացել է․ shamshyan

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Screenshot_5

Դեկտեմբերի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։55-ի սահմաններում «Ստեփանավան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է  ստացվել, որ «Գանգուղեղային փակ վնասվածք, կրծքավանդակի բութ վնասվածք» ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետ Սուրեն Բագրատունյանը։

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ