Ծառի ճյուղն ընկել և մասնակի փակել է Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

նկար

Հոկտեմբերի 11-ին` ժամը 23։46-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 7-րդ կմ-ին ծառի ճյուղը ընկել և մասնակի փակել է ավտոճանապարհը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները հեռացրել են ծառի ճյուղը․ ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի։

--00—ԼՄ