Ծառի ճյուղը կոտրվել էր, փակել ավտոտնակի մուտքը․ հեռացրել են փրկարարները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

1

Մայիսի 11-ին՝ ժամը 19։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 7 շենքի բակում՝ ծառի ճյուղը կոտրվել և ընկել է, փակելով ավտոտնակի մուտքը․ ճյուղը հեռացնելու համար անհրաժեշտ է օգնություն։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ծառի ճյուղը կոտրվել և ընկել է ավտոտնակի դիմաց՝ փակելով մուտքը։

Փրկարարները մասնատել են ծառի ճյուղը և բացել ավտոտնակի մուտքը։

1