Վնասներ քամուց. Գյումրիում և Ազատամուտ-Այգեհովիտ ճանապարհին ճառի ճյուղեր են կոտրվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

1

Օգոստոսի 23-ին՝ ժամը 20:42-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քամու հետևանքով Գյումրի քաղաքի Տ. Ճարտարապետի փողոցում ծառի ճյուղը մասամբ կոտրվել և հայտնվել է էլեկտրական լարերի վրա․ առկա է ընկնելու վտանգ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները կտրել և հեռացրել են վնասված ծառի ճյուղը (մոտ 5 մ երկարությամբ):

***

Օգոստոսի 23-ին՝ ժամը 19:36-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քամու հետևանքով Ազատամուտ-Այգեհովիտ ավտոճանապարհին ծառն ընկել է՝ երթևեկությունը դարձնելով միակողմանի։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ծառի ճյուղը պոկվել և ընկել է Ազատամուտ-Այգեհովիտ ավտոճանապարհի 1-ին կմ-ին։

Փրկարարները ծառի վնասված ճյուղը հեռացրել են ճանապարհից։

--00—ԼՄ