Երևանում էլիտար շենքի տարածքից «Աստղիկ» ԲԿ տեղափոխված տղամարդը գիտակցության չգալով՝ մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24news

Screenshot_8

Այսօր՝ հունիսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։50-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Բժիշկները ոստիկաներին և քննիչներին հայտնել են, որ տեղափոխվածը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գնտնվում է ծայրահեղ ծանր վիճակում՝ վերակենդանացման բաժանմունքում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ