Ստուգման նպատակով կանգնեցված մեքենայում զենք-զինամթերք և ապօրինի որս կար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

Նոյեմբերի 2-ին Սյունիքի մարզի պարեկները Գորիսի բաժնի համայնքային ոստիկանների հետ համատեղ Գորիսում իրականացրած ծառայության ժամանակ Երևանյան խճուղում ստուգման նպատակով կանգնեցրել են 37-ամյա մի տղամարդու վարած «ՎԱԶ-212140» մակնիշի ավտոմեքենան: Վարորդը և 35-ամյա ուղևորը իրավապահներին հայտնել են, որ Խնձորեսկի տարածքում նապաստակ են որսացել: Ուղևորը մեքենայի բեռնախցիկից ներկայացրել է իր անվամբ հաշվառված, ժամկետանց թույլտվության կտրոնով «ՍԿՍ» տեսակի գործարանային համարներով որսորդական ակոսափող հրացան, «ԻԺ-54» մոդելի երկփող գործարանային համարի որսորդական ողորկափող հրացան, ինքնաձիգի 20 փամփուշտ և ապօրինի որսած երկու նապաստակ:
Տղամարդիկ ձերբակալվել ու տեղափոխվել են բաժին, իսկ մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Գորիսի քննչական բաժին:

--00—ԼՀ