Վայքում Արցախից բերված «Կալաշնիկովի» ինքնաձիգ և ռազմամթերք են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 4,  24News  

Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Արցախից վերադարձած անձանց խուզարկությամբ ու մեքենաների զննությամբ հայտնաբերել են գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, հրացան, սաղավարտ, զրահաբաճկոններ, սվին-դանակներ, գնդացրի և ինքնաձիգի ընդհանուր 15 փամփշտատուփ, գնդացրի և ինքնաձիգի ընդհանուր 700-ից ավելի փամփուշտ և այլն։ Հարգելի՛ քաղաքացիներ, կրկին հիշեցնենք, որ այս դժվարին օրերին զենք-զինամթերքը անհրաժեշտ է բացառապես ռազմի դաշտում։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները շարունակում են շուրջօրյա հսկողությունը զենք-զինամթերքը Արցախից Հայաստան ապօրինի կերպով տեղափոխելու դեպքերը բացառելու ուղղությամբ։  Զուգահեռ տարվում է նաև բացատրական աշխատանք։

--00—ՄՀ