Նիժնի Նովգորոդը հաղթեց, Սևիկյանը մասնակցեց հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Sevikyan-8-750x375 (1

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի խաղում «Նիժնի Նովգորոդը» սեփական հարկի տակ հաղթեց «Սոչիին»։

Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 1-0 հաշվով։

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանը մասնակցեց հանդիպմանը՝ փոխարինման դուրս գալով 69-րդ րոպեին։

Այս խաղից հետո «Նիժնի Նովգորոդը» 20 միավորով 5-րդն է մրցաշարային աղյուսակում։

Աղբյուրը՝ Armsport.am։

--00—ՅՄ