Բախվել են գազ տեղափոխող ԶԻԼ բեռնատարն ու Hyundai-ը. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26,24News

վթ

Հոկտեմբերի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում Դավիթաշեն-Աշտարակի խճուղի Մելքումովի 11/4 հասցեի դիմաց բախվել են 47-ամյա Միքայել Հայրապետյանի վարած ԶԻԼ մակնիշի՝ հեղուկ գազ տեղափոխող բեռնատարն ու 43-ամյա Սյուզաննա Զարգարյանի վարած Hyundai մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Hyundai-ի վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ ԴադոյանիՆ վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ:

Տեղում ծառայություն են կտարել նույն վաշտի պարեկներ Նորայր Սարգսյանն ու Անդրանիկ Ալավերդյանը:

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00--ԼՀ