Լոռու մարզում BMW-ն բախվել է պարեկային ծառայության RAV4-ին․ մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

13b920aadac0c7bef5ee7bb1562eb748.jpg

Այսօր՝ օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Toyota RAV4 և BMW մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 հոգի՝ ուղևոր, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» ԲԿ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել Toyota-ի վարորդն ու ուղևորը

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախիկի առաջ խոսել, ասում էին. «BMW-ի ուղևորը երեխա էր, ում քաղաքացիները իրենց ավտոմեքենայով տեղափոխեցին Վանաձորի հիվանդանոց, մինչ այդ, Toyota-ի վարորդն ու ուղևորը, ովքեր պարեկային ծառայողի համազգեստով էին, օգնություն էին ցուցաբերում, իսկ հետո շտապօգնության մեքենան մի կնոջ նույնպես տեղափոխեց հիվանդանոց, բայց այդ կինը վնասվածքներ չուներ, մենակ էն տեսանք, որ պարեկները օգնություն էին ցուցաբերում էդ մարդկանց։ Բայց բժիշկներին հարցրեցինք, ասեցին՝ կյանքներին վտանգ չկա»։

Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել։ 

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Toyota RAV 4-ը հաշվառված է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության հաշվեկշռում և այն ծառայություն կատարելիս է եղել, երբ BMW-ն փորձել է ձախով վազանց կատարել, ապա չկարողանալով կառավարել ավտոմեքենան՝ բախվել է Toyota RAV 4-ին։

--00--ԶՀ