Մակունցը Լոս Անջելեսի քաղաքապետի հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17,24News 

մակ

Հոկտեմբերի 16-ին դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասի, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Կրեկորյանի և խորհրդի անդամների հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Դեսպան Մակունցը Լոս Անջելեսի քաղաքապետին և քաղաքային խորհրդի անդամներին շնորհակալություն է հայտնել մշտապես հայ ժողովրդի կողքին լինելու համար։

--00--ԼՀ