Մակունցն ու Գարեգին Բ-ն քննարկել են ԱՄՆ-ում հայկական ժառանգության պատշաճ ներկայացմանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 15,  24 News

կոլաժ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը փետրվարի 10-ին Նյու Յորք կատարած կարճատև այցի ընթացքում հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում հայրապետական այցով գտնվող Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ ի թիվս այլ հարցերի, քննարկվել են ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված հայկական հոգևոր, մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված քայլերը, ԱՄՆ-ում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության հնարավոր և պատշաճ ներկայացման վերաբերյալ հարցերը:

--00—ՄՀ