ՄԱԿ ԱԽ-ն Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի վերաբերյալ փաստաթուղթ չի ընդունել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

ՄԱԿ-ԱԽ

ՄԱԿ-ի ԱԽ-ն քննարկել է Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրավիճակը, սակայն այս փուլում որևէ փաստաթուղթ չի ընդունվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՄԱԿ-ում Մալթայի մշտական ներկայացուցիչ Վանեսա Ֆրեզյերը։

Նա նշել է, որ խոսքը ստեղծված իրավիճակում քաղաքացիական բնակչության պաշտպանության և բռնությունները դադարեցնելու մասին է:

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի տեղակալ Ռոբերտ Վուդն իր հերթին նշել է, որ «Անվտանգության խորհրդի անդամները համաձայնել են, որ այդ հարձակումները չպետք է տեղի ունենային: Հուսանք, որ իրավիճակը չի վատթարանա։ Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի թույլ չտանք դրա տարածումը»,-ասել է նա։

--00—ՅՄ