Նիկոլը շանտաժ է անում ՀԱՊԿ-ին․ էդ մանր ժուլիկություններով մի՛ վախացրու, դիմի ՄԱԿ-ի ԱԽ-ին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

«Ադրբեջանն իրականացնում է այն, ինչ ասել է։ Քայլ-քայլ առաջ են գալու, գերեվարելու, սպանելու ու բռնաբարելու են։ Անելու են էն, ինչ կարողանալու են, ինչը որ իրենց թույլ է տրվելու։ Անելանելի վիճակում ենք, քանի դեռ զոմբիներ կան։ Իշխանությունը պետք է փոխվի ամեն գնով»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով Սյունիքի և Գեղարքունիքի սահմանամերձ դարձած համայնքներում հակառակորդի ձեռնարկած ոտնձգություններին։

Քոչարյանը կարծում է, որ աշխարհաքաղաքական լուրջ կենտրոնները չեն ուզում աշխատել այս իշխանությունների հետ։ 

«Նրանք չեն ուզում աշխատել այս անմեղսունակների հետ։ Նիկոլը  շանտաժ էր անում ՀԱՊԿ-ին՝ թե ՄԱԿ կդիմի։ Դե, դիմի՛։ էդ մանր ժուլիկություններով մի՛ վախեցրու։ Ինչի՞ ես շանտաժ անում։ Իշխանությունը պետք է փոխվի ամեն գնով։ Ընտրությունները կտան դրա հնարավորությունը»,- ասել է նա։

Ըստ քաղտեխնոլոգի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ «կոալիցիա մինուս մեկը» իրականացել է, և նրանք կգան իշխանության։

Շարունակությունը՝ տեսանյութում։