Ալիևի հետ շրջադարձային փաստաթուղթ պետք է ստորագրվեր Գրանադայում, վերջին պահին չեղարկվեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Ալիևի հետ շրջադարձային փաստաթուղթ պետք է ստորագրվեր Գրանադայում, վերջին պահին չեղարկվեց։ Այս մասին այսօր խորհրդարանում պատգամավորների հետ հարցուպատասխանի ընթացքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Գրանադայում նախատեսված հանդիպումը չի կայանում ոչ մեր մեղքով։ Մենք շատ կառուցողական և լավատեսորեն էինք տրամադրված, կարծում էինք, որ կա հնարավորություն շրջադարձային փաստաթուղթ ստորագրելու, բայց վերջին պահին չեղարկվեց», - իր խոսքում նշեց Փաշինյանը։

«Գրանադա մեկնելու ենք պատվիրակությունով․ ԱԽ քարտուղար, ԱԳ նախարար, հանդիպումը ՀՀ-ն չի չեղարկել, բայց մեկնելու ենք Գրանադա և այնտեղ հանդիպումներ տեղի կունենան», - ամփոփեց կառավարության ղեկավարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ