Կրեմլը հաստատել է Բաքվի ագրեսիայից առաջ Արցախից հարցով ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ բանակցությունների լուրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

gg

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է POLITICO-ի տեղեկատվությունն այն մասին, որ Արցախում Բաքվի ագրեսիայից առաջ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՌԴ  եռակողմ հանդիպում է անցկացվել։
 

«Ոչ այնպես, ինչպես նկարագրված է այդ նյութում, այդպես չէ, կան բազմաթիվ անճշտություններ, բազմաթիվ սխալներ, բայց, այո, որոշակի շփումներ Ղարաբաղի հարցով իրոք եղել են»,- լրագրողներին հայտնել է Պեսկովը։

«Բայց սրանք այն բանակցությունները չեն, որոնց մասին այնտեղ գրված է», - հավելել է Պեսկովը։
 

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նույնպես հայտարարել է լուրը․

«Գաղտնիների մասին չգիտեմ. ԱՄՆ-ն և ԵՄ-ն  դիմել են մեզ։ Խնդրել են հանդիպում անցկացնել, նույնիսկ կասեի՝ ինչ-որ շփումներ անցկացնելու համար։ Նախանշվել է հանդիպման նպատակը, և հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Վերջ»։

 

Հիշեցնենք, որ Politico թերթը գրել էր, որ ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները Արցախի թեմայով հանդիպում են անցկացրել Թուրքիայում Ադրբեջանի ռազմական գործողության մեկնարկից առաջ։

 

--00—ԱՊ