Հայաստանին լքելը Ֆրանսիայի համար կլինի խայտառակություն, Եվրոպայի համար՝ ամոթալի հրաժարում․ Օլանդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

photo_2023-10-02_15-27-36

Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը կոչ է արել իր երկրին կանգնել Հայաստանի պաշտպանության առաջնագծում։

«Հայաստանից հրաժարվելը դաժան խայտառակություն կլինի Ֆրանսիայի համար, իսկ Եվրոպայի՝ ամոթալի հրաժարում: Եկել է ժամանակը վճռականորեն հայտարարելու, որ Հայաստանի սահմանները սուրբ են, և պետք է երաշխավորվեն։ Ելնելով իր պատմությունից և արժեքներից՝ Ֆրանսիան պետք է կանգնի առաջին գծում»,-ասել է նա։

--00—ՅՄ