Ֆրանսիայում ՀՀ դեսպանը և Ֆրանսիայի նախկին նախագահը քննարկել են ՀՀ-ում և ԱՀ-ում իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News

նկար

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, որի ընթացքում քննարկվել են ՀՀ-ում ստեղծված իրավիճակին և Արցախի շուրջ զարգացումներին առնչվող հիմնահարցեր:

Հանդիպումից հետո Հասմիկ Տոլմաջյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է.

«Ինձ համար մեզ պատիվ էր Ֆրանսուա Օլանդին հյուրընկալվելը: Կարծիքներ ենք փոխանակել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Խորին երախտագիտությունս եմ հայտնել Հայաստանին ու հայ ժողովրդին աջակցության, ինչպես նաև Հայաստանի ու Ֆրանսիայի հարաբերությունների ամրապնդման համար»,- գրել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանը:

--00—ԼՄ