Գնահատում եմ ընդդիմության կողմից ՀՀ-ի ներքաղաքական իրավիճակն էլ ավելի չսրելու տրամադրվածությունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

ԼՏՊ

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գրել է․

Թեև մեր ազգին բաժին ընկած ողբերգության համար Հայաստանի իշխանություններից հաշիվ պահանջելու իրավունքը մնում է ուժի մեջ, ես գնահատում եմ վերջին օրերին ընդդիմության կողմից մեր երկրի ներքաղաքական իրավիճակն էլ ավելի չսրելու տրամադրվածությունը:

Թե՛ իշխանություններին, թե՛ ընդդիմությանն այսօր ոչինչ չպետք է շեղի արցախահայությանը Հայաստանում արժանապատիվ կյանքով ապահովելու համազգային խնդրից:

--00—ԼՀ