Ղազախստանի սենատը բացառել Է Առաջին նախագահի օրը պետական տոների ցուցակից

 ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

․

Ղազախստանի խորհրդարանի սենատը սեպտեմբերի 22-ի լիագումար նիստում օրենք Է ընդունել «Ղազախստանի Հանրապետության կինեմատոգրաֆիայի, մշակույթի եւ տոների հարցերի մասին առանձին օրենսդրական ակտերում փոփոխություններ եւ լրացումներ մտցնելու վերաբերյալ»:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս-Ղազախստան» գործակալության թղթակիցը: Փաստաթուղթը ներկայացվել Է պետության ղեկավարի ստորագրմանը: Օրենքը բովանդակում Է ուղղում, որի համաձայն Առաջին նախագահի օրը բացառվել Է պետական տոներից եւ դրվել «հասարակայնորեն կարեւորների» խմբում՝ Պետական խորհրդանիշերի օրվա, Երախտագիտության օրվա եւ այլնի համանմանությամբ: Փաստաթղթում նաեւ առաջարկություններ են մտցվել՝ հոկտեմբերի 25-ը նշել ազգային տոն՝ Հանրապետության օր, դեկտեմբերի 16-ը սահմանել Անկախության օր՝ որպես պետական տոն: Առաջին նախագահի օրը Ղազախստանում նշվում Է 2012 թվականի դեկտեմբերի 1-ից:

Ղազախստանի առաջին նախագահը Նուրսուլթան Նազարբաեւն Է, որը երկիրը գլխավորել Է 1991 թվականից: 2019 թվականի մարտի 20-ին Նազարբաեւը վայր Է դրել նախագահական լիազորությունները: Ղազախստանում Հանրեպետության օրն ավելի վաղ նշվել Է հոկտեմբերի 25-ին: 2009 թվականին Հանրապետության օրը բացառվել Է տոների ցուցակից: Ներկայում Անկախության օրը, որը Ղազախստանում նշվում Է դեկտեմբերի 16-17-ին, ազգային տոն Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

--00--ԱՀ