Իսկ Սամվել Բաբայանը Նիկոլ Փաշինյանին ասելիք չունի՞․ «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

00-201

«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեռևս մեկ ամիս առաջ գրել էինք, որ, մեր տեղեկություններով, Արցախի խորհրդարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ Սամվել Բաբայանը հայտարարել է, որ «ռամոչնի» (շրջանակային) փաթեթ է ուղարկել Ադրբեջանին։ Եվ ահա, նախօրեին նա հաստատեց, որ նման փաթեթ ուղարկել է, ինչը շատերի կողմից որակվեց որպես ինքնախոստովանական ցուցմունք, որը պետք է արժանանա իրավապահ համակարգի ուշադրությանը: Բաբայանը նաև պատմեց, թե ինչպես է «հերոսաբար» առաջիններից մեկը (ըստ որոշ տեղեկությունների, առաջին հարյուրյակում) դուրս եկել Արցախից՝ «սպարտիվկով», ադրբեջանցի ոստիկաններին ձեռքով բարևելով:

Խոսքը մի մարդու մասին է, որը ժամանակին ասում էր, թե վերջին մարդն ինքն է Արցախից դուրս գալու, այնինչ առաջիններից մեկը հասավ Հայաստան: Ու սա այն դեպքում, երբ նույն անցակետում ադրբեջանցիները ձերբակալել էին՝ իրենց որակմամբ, իբր «Բաբայանի վարորդին»: Այնինչ, նույն Բաբայանին, որը Ադրբեջանի կողմից հետախուզման մեջ էր՝ որպես «սեպարատիստների հերոս», հանգիստ թողնում են, որ անցնի սահմանը: Եթե հավելենք, որ երեկ հենց Հակարիի կամրջի վրա ադրբեջանցիները առևանգել են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ապա հարցերն ավելի շատ են դառնում, այդ թվում՝ ի՞նչ նպատակ ուներ Հ1-ով «անձնագիր չստուգելու» մասին հայտարարությունը, ի՞նչ սկզբունքով են ադրբեջանցիները կոնկրետ մարդկանց առևանգում, ո՞վ է նրանց հստակ ցուցակ տալիս, որտեղի՞ց և այլն...

Վերջապես, գլխավոր հարցը. Սամվել Բաբայանը մեղադրանքներ հնչեցրեց բոլորի մասին, բացի մեկ անձից՝ Նիկոլ Փաշինյանից: Հետաքրքիր է՝ Սամվել Բաբայանը ասելիք չունի՞ Փաշինյանին՝ առնվազն Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու, պատերազմի ժամանակ՝ նվազագույնն անգործության մասով»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

--00—ՅՄ